ԱՄՆ-ում Samsung-ի արբանյակն ընկել է ագարակներից մեկի տարածքում

22:11 • 28.10.19

Հարավկորեական Samsung ընկերության արբանյակն ընկել է ԱՄՆ Միչիգան նահանգի Մերիլ քաղաքի ագարակներից մեկի տարածքում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Ագարակում բնակվող ամուսինները՝ Նենսին և Դենը, պատրաստվելիս են եղել բաց թողնել ձիերին, երբ ուժեղ ձայն են լսել իրենց բակի կողմից: 

Կինը դուրս է նայել պատուհանից և նկատել ծառի կողքին ընկած տարօրինակ առարկան: «Չորսոտանի» արտասովոր առարկայի վրա Samsung գրությամբ մի քանի ցուցանակներ են եղել, իսկ կողքերին գրված է եղել Space Selfie («տիեզերական սելֆի») գրությունը:

Samsung-ից ավելի ուշ հայտնել են, որ դա «նախատեսված վայրէջք» է եղել՝ պարաշյուտի կիրառմամբ, սակայն եղանակային պայմանները փոխել են գործողությունների ընթացքը:

Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել, իսկ արբանյակը տարել են ընկերության մասնագետները: