Ազգային գաղափարը տասնամյակների, դարերի քաղաքական գիծն է, պատմության ընթացքը, որն էլ բնորոշ է տվյալ ժողովրդին. Հրանտ Տեր-Աբրահամյան (տեսանյութ)
Պատմական գիտությունների թեկնածու, հասարական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն այս անգամ զրուցել են «Հայաստանի հարատև շահը» թեմայի շուրջ, քննարկել են ազգային գաղափարախոսության և գաղափարի տարբերությունն ու անհրաժեշտությունը։
Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ նոր անկախություն ձեռք բերած պետականությունը պետք է երկարաժամկետ գաղափարային տեսլական ունենա և պայմանավորված լինի մեր երկրի պետական շահերի հետ, դրանք կարող են լինել տարբեր, բայց մեթոդոլոգիական առումով պարտավոր են լինել այդպիսին, մինչդեռ 28 տարի է անցել և այս հարցերը շարունակում են մնալ արդիական:
Հրանտ Տեր-Աբրահամյանի դիտարկմամբ՝ ազգային գաղափար հնարավոր չէ գրել, այն տասնամյակների, դարերի քաղաքական գիծն է, պատմության ընթացքը, որն էլ բնորոշ է տվյալ ժողովրդին: «Այսօր էլ մենք ունենք մեր պատկերացրած նպատակները, որոնք Հայաստանը պետք է լուծի ապագայում, և եթե սա մենք ձևավորում ենք որպես գաղափար, բայց ոչ որպես գաղափարախոսություն, սա կարող է միավորիչ լինել բոլորի համար, և այստեղ տարբերակումը կարող է դառնալ ընդհանուր գաղափարի երանգավորումը, թե, օրինակ՝ ինչ մեթոդներով կամ ինչ միջոցներով հասնել ազգային, քաղաքական, պետական նպատակներին, որոնց շուրջ կարող է ստեղծվել համազգային կոնսենսուս»,-ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









