Լիբանանում ցուցարարները 171 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել (լուսանկարներ, տեսանյութ)

11:18 • 28.10.19

Լիբանանում հակակառավարական ցույցերի շրջանակում կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, ցուցարարները, միմյանց ձեռք բռնելով, կենդանի շղթա են կազմել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Շղթան ձգվել է 171 կմ երկարությամբ՝ հյուսիսից հարավ:

Կիրակի հակակառավարական ցույցերի 11-րդ օրն էր, քաղաքացիները մեղադրում են քաղաքական գործիչներին կոռուպցիայի և տնտեսության քայքայման համար: Նման բազմամարդ բողոքի ակցիաներ Լիբանանում տեղի չէին ունեցել 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ժամանակներից ի վեր:

Ավտոճանապարհների երթևեկությունն ամբողջովին փակվել է, բանկերը հայտարարել են, որ երկուշաբթի նույնպես չեն աշխատելու: Փակ են դպրոցներն ու բազմաթիվ կազմակերպություններ: Բանկերը չեն աշխատում արդեն մեկ շաբաթից ավելի:

Համաժողովրդական բողոքի ակցիաներն ուղղված են երկրի քաղաքական ինստիտուտների դեմ: Լիբանանի բնակիչները, որոնք ներկայացնում են տարբեր կրոնական խմբեր, մեղադրում են քաղաքական գործիչներին իշխանության չարաշահման և պետության ռեսուրսները սեփական հարստացմանն ուղղելու համար: Խորանում են ֆինանսական դժվարությունները, շրջանառությունից անհետանում է ԱՄՆ դոլարը, լիբանանյան ֆունտն ավելի ու ավելի է արժեզրկվում:

Վերջին օրերին Լիբանանի կառավարությունը հայտարարել է շտապ բարեփոխումների փաթեթի մասին, բայց անգամ դա չի թուլացրել ցուցարարների ճնշումն իշխանությունների նկատմամբ, ոչ էլ բացել է դոնոր պետությունների հիմնադրամները, որոնք դեռ անցյալ տարի խոստացել էին Լիբանանին տրամադրել 11 միլիարդ դոլար՝ արդեն վաղուց ուշացած բարեփոխումների կատարման համար:

Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթք է հնչեցրել Լիբանանում բողոքի ցույց անցկացնող երիտասարդների համար և դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով օգնություն ցուցաբերել Լիբանանին, որպեսզի բնակչության բոլոր շերտերն ու կրոնական խմբերը հաշտ ու համերաշխ ապրեն:

Картинки по запросу With Lebanon in deadlock, protesters form human chain

Картинки по запросу With Lebanon in deadlock, protesters form human chain

Картинки по запросу With Lebanon in deadlock, protesters form human chain

Картинки по запросу With Lebanon in deadlock, protesters form human chain

Լիբանանում ցուցարարները 171 կմ երկարությամբ կենդանի շղթա են կազմել (լուսանկարներ, տեսանյութ)