Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքում ավտոբուսն ընկել է փողոցում առաջացած հսկայական փոսը (տեսանյութ)

19:53 • 28.10.19

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում ավտոբուսը կիսով չափ ընկել է փողոցում առաջացած հսկայական փոսում, տեղեկացնում է KDKA տեղական հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան՝ երթևեկության պիկ ժամին: Հսկայական փոսն առաջացել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում:

Նշվում է, որ միջադեպի ժամանակ ավտոբուսում երկու մարդ է եղել: Նրանց երկուսին էլ հաջողվել է դուրս գալ: Ուղևորը թեթև վնասվածք է ստացել:

 
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։