Բրյուսելում հանդիպել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

12:27 • 28.10.19

ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում պաշտպանության նախարարների նիստի շրջանակում: Նիստն անցկացվել է Աֆղանստանում «Վճռորոշ օգնություն» առաքելությանը ներդրում ունենալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է minval.az-ը:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմական կապերի զարգացման հնարավորությունները՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակում: Քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցերը ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» ոչ մարտական առաքելությանն ադրբեջանցի խաղաղապահների մասնակցության հետ կապված:  

Բրյուսելում հանդիպել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները