Վատիկանում երեք կրոնների ներկայացուցիչները կոչ են արել արգելել էֆթանազիան
Վատիկանում երեք կրոնների՝ իսլամի, հինդուիզմի և քրիստոնեության ներկայացուցիչներն այսօր համատեղ փաստաթուղթ են ընդունել, որում էֆթանազիան անվանել են «սխալ՝ բարոյական տեսանկյունից և ընդհանուր առմամբ», ինչպես նաև կոչ են արել ամբողջովին արգելել այն:
«Մենք ողջունում և աջակցում ենք հիմնավոր և մասնագիտական պալիատիվ օգնությունն ամենուր և բոլորի համար: Եթե նույնիսկ մահը կանխելուն ուղղված ջանքերը ծանրաբեռնող են թվում, մենք բարոյական և կրոնական տեսանկյունից պարտավոր ենք ապահովել հարմարավետություն, ցավի արդյունավետ թեթևացում, շփում, հոգատարություն և հոգևոր օգնություն հիվանդին և նրա ընտանիքին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է փաստաթղթում:
Կյանքի պապական ակադեմիայի նախագահ Վինչենցո Պալյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «հուշագիրը նախևառաջ պարտավորեցնում է մեզ չթողնել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն»:
Նրա խոսքով՝ տվյալ փաստաթղթի վրա տարված աշխատանքները մեկ տարուց ավելի ժամանակ են խլել և այժմ այն կներկայացվի այլ հավատքների: Վերջինս հավելել է, որ ընդունումից հետո փաստաթուղթը ներկայացվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին:









