Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 7.9 հա տարածք

09:27 • 29.10.19

Հոկտեմբերի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մասնավորապես`

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 5000 քմ, Ուջան գյուղում՝ 3 հա,

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին՝ 1000 քմ, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1200 քմ, 

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 200 քմ, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին՝ 4000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, 1.5 հա, Մայիսյան գյուղի մոտ՝ 1 հա, 

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 250 քմ, Աղավնաձոր գյուղում՝ 2000 քմ, 

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 3000 քմ, Այգեհովիտ գյուղում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: