Ռուսաստանը հետ՝ Ադրբեջան է ուղարկել անօրինական ճանապարհով տեղափոխված 840 տուփ ձուն

12:51 • 29.10.19

ՌԴ Սամարայի մարզի Տոլյատի քաղաքի մաքսակետում կանգնեցրել են 840 տուփ ձու տեղափոխող բեռնատար ավտոմեքենան: Պարզվել է՝ Ադրբեջանից փոխադրողը 302 840 հատ ձուն Ռուսաստան արտահանելու թույլտվություն չի ունեցել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Տոլյատիի «Ֆեդերացիա» ընկերություն «ուղևորվող» տուփերից որևէ մեկն անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ չի ունեցել:

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Սամարայի մարզի վարչության աշխատակիցները դադարեցրել են հավկիթների անօրինական տեղափոխումը: Դրանք ետ են վերադարձվելու Ադրբեջան: