Թրամփը Զելենսկիին «Ռուսաստանի նոր նախագահ» է անվանել

12:31 • 29.10.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին «Ռուսաստանի նոր նախագահ» է անվանել: Թրամփի լեզվի սայթաքումը չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից, գրում է RT-ն:

Թրամփի ելույթի տեքստը հրապարակվել է նաև Սպիտակ տան կայքում:

Ելույթում Թրամփը մեկնաբանել է Զելենսկիի հետ ունեցած սկանդալային հեռախոսազրույցի տեքստի հրապարակումը:

«Ինչպես գիտեք, Ռուսաստանի նախագահը, նա լավ մարդ է, հայտարարությամբ է հանդես եկել: Այնտեղ ոչինչ չկար: Ոչ մի ճնշում չի եղել նրա նկատմամբ»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահների միջև հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հուլիսի 25-ին: Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը մի քանի անգամ պահանջել է Զելենսկիից հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ. Հանթեր Բայդենը եղել է ուկրաինական Burisma Holding մասնավոր գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Նշենք, որ Ջո Բայդենը 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել և կարող է դառնալ Թրամփի հիմնական մրցակիցը: