Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 3 կին է մահացել

03:37 • 29.10.19

Աֆղանստանի և Պակիստանի ուժայինների միջև բախում է տեղի ունեցել երկու երկրների վիճելի սահմանի վրա, ինչի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, ևս 3-ը վիրավորվել է: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

Աղբյուրը նշում է, որ կրակոցները սկսվել են Աֆղանստանի արևելյան Կունար նահանգում՝ հոկտեմբերի 27-ին և շարունակվել 28-ի առավոտյան:

Ըստ Կունարի խորհրդի անդամ Շեր Զամեն Հանի՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ Պակիստանի ուժայինները փորձել են ռազմական բազան տեղակայել Նարիի շրջանի սահմանի երկայնքով:

Հանը հավելել է, որ կրակոցների հետևանքով զոհվել է երեք աֆղանացի կին, ևս երեքը վիրավորվել են:

«Պակիստանի զինված ուժերն ականներ և հրթիռներ են արձակել սահմանի ուղղությամբ»,- ասել է Կունարի նահանգապետի խոսնակ Աբդուլ-Գանի Մուսամեմը:

Պակիստանի իշխանությունները դեռ չեն արձագանքել այս իրավիճակին:

Նշվում է, որ Աֆղանստանն ու Պակիստանը կիսում են ընդհանուր սահմանի մոտ 2500 կմ-ը, որը հայտնի է նաև Դյուրանի գիծ անունով: Պակիստանն այն համարում է միջազգային սահման, մինչդեռ Աֆղանստանը չի ճանաչում այդ սահմանը: