ԻՊ-ի առաջնորդին ոչնչացնելու գործողության ընթացքում վիրավորված շունն ապաքինվում է

03:14 • 29.10.19

ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ոչնչացնելու գործողության ընթացքում վիրավորված շունն իրեն արդեն ավելի լավ է զգում և ապաքինվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Միացյալ Նահանգների բանակի գեներալ Մարկ Միլլին, հայտնում է Life.ru-ն:

«Շունը թեթև վնասվածքներ է ստացել և արդեն ապաքինվում է», - ասել է Միլլին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան էջում տեղադրել է շան լուսանկարը և նշել, որ շունը մեծ աշխատանք է կատարել Ալ-Բաղդադիի ոչնչացման գործում:

Հիշեցնենք, որ Ալ-Բաղդադին սպանվել է հոկտեմբերի 27-ին՝ Սիրիայի Իդլիբ նահանգում: Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան էջում: Լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ՝ զինյալին ոչնչացնելու վայրից: Նրա հետ ոչնչացվել է նաև նրա ամենամոտ օգնական ալ-Մուհաջիրը: