Լատվիայում քրեական գործ է հարուցվել ազատամարտիկների հուշարձանը պղծելու համար
Լատվիայում քրեական գործ է հարուցվել Ռիգան ֆաշիստներից ազատագրած զինվորների հուշարձանը պղծելու համար, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mixnews.lv-ն՝ վկայակոչելով Լատվիայի ոստիկանության ներկայացուցիչ Գիտա Գժիբովսկուն:
Ըստ աղբյուրի՝ նա նշել է, որ դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում:
Ավելի վաղ Ռիգայում ՌԴ դեսպանատունը վանդալիզմի այս դրսևորումը կապել էր Երկրորդ աշխարհամարտի պատմությունը վերաշարադրելու փորձերի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին անհայտ անձը Ռիգան ֆաշիստներից ազատագրած զինվորների հուշարձանին լատիշերեն «զավթիչներ» բառն էր գրել:









