«Հայաթ Փլեյս Երևան»-ում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր (տեսանյութ)

12:12 • 29.10.19

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղանքի զննության արդյունքում՝ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր։