ԱՄՆ-ում ցմահ դատապարտյալին սխալմամբ ազատ են արձակել

05:59 • 29.10.19

ԱՄՆ-ում ցմահ դատապարտյալը սխալմամբ ազատ է արձակվել Ջորջիա նահանգի Ռեյդսվիլի պետական ուղղիչ հաստատությունից, Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է Fox-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Թոնի Մայկոն Մյունոս-Մենդեսը ցմահ ազատազրկման էր դատապարտվել բռնաբարության և անչափահասների նկատմամբ սեռական  ոտնձգությունների համար:

Նշվում է, որ ներկայում ոստիկանությունը փնտրում է 31-ամյա հանցագործին: