Կամբոջայում զբոսաշրջիկ ընկերուհիները մահացել են փսխման դեմ նախատեսված հաբեր ընդունելուց հետո (լուսանկարներ)

16:13 • 30.10.19

Կամբոջայում երկու կին զբոսաշրջիկ է մահացել մարսելախանգարման դեմ նախատեսված հաբեր ընդունելուց հետո, գրում է Mirror-ը:

Բրիտանուհի Նատալի Սեյմուրը և նրա կանադացի ընկերուհին՝ Էբբի Գեյլը, մեկնել են Կամբոջա՝ հանգստանալու: Բրիտանուհին նոր էր ազատվել աշխատանքից՝ Կամբոջա թռչելով մեկ ուղղությամբ տոմսով: Նա ցանկանում էր որոշ ժամանակ ընկերուհու հետ Կամբոջայում անցկացնել:

Մահվանից առաջ Սեյմուրը մորն ասել է, որ վատ է զգում իրեն և պատրաստվում է ստամոքսի խանգարման համար նախատեսված հաբեր գնել:

Հաբերն ընդունելուց հետո աղջիկներին մահացած են գտել Monkey Republic հյուրատանը:

Պարզվել է, որ աղջիկները տեղացիներից մեկին խնդրել են իրենց հիվանդանոց տանել, սակայն կորցրել են գիտակցությունը, և նրանց ետ են բերել հյուրատուն:

Հեռախոսն ուսումնասիրելուց հետո ոստիկանները պարզել են, որ աղջիկն այնքան ուժեղ փսխման նոպաներ  է ունեցել, որ դրանից կուրծքը ցավել է:

Դիահերձումից հետո պարզ է դարձել, որ աղջկա լյարդն է վնասված եղել: Նշվածը ենթադրաբար պարացետամոլի կամ նմանատիպ այլ դեղամիջոցների արդյունք է հանդիսացել: