Ավստրալացին 18 տարի ապրել է մարիխուանայի պարկուճը քթի մեջ
Ավստրալիայում գլխացավի գանգատով բժիշկներին է դիմել 48-ամյա մի տղամարդ. պարզվել է՝ տղամարդու քթի մեջ մարիխուանայի պարկուճ կա, գրում է Science Alert-ը:
Ավստրալացին գլխացավի գանգատով հիվանդանոց է դիմել: Նա մասնագետներին պատմել է, որ երկար տարիներ քթի մասնակի խցանում է ունեցել և տառապել է շարունակական վարակներից:
Անզգայացման ժամանակ բժիշկները տղամարդու քթանցքից կապսուլ են հանել, դրա մեջ՝ բույսը:
Ավելի ուշ տղամարդը խոստովանել է, որ 30 տարեկան հասակում, ազատազրկման մեջ լինելով, քթի մեջ մարիխուանայի չափաքանակ է թաքցրել: Այնուհետև, չկարողանալով այն հանել, տղամարդը որոշել է, որ կուլ է տվել թմրանյութը:










