Թաիլանդում զբոսաշրջիկների համար կբացվի քարանձավը, որտեղից 2018 թվականին դպրոցականների էին փրկել (լուսանկարներ)
Թաիլանդի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավը, որտեղից անցյալ տարի փրկարարական հատուկ աշխատանքների արդյունքում գտել էին «Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի երեխաներին, նոյեմբերի մեկին պաշտոնապես կբացվի զբոսաշրջիկների համար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով TNA-ին:
Դեպի քարանձավ այցերը կկազմակերպվեն տարվա չոր եղանակին՝ ժամը 9.00-16.30-ն ընկած ժամանակահատվածում:
Այժմ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան լինելու քարանձավում, որտեղից տարվա ընթացքում հանվել են միջազգային յուրատեսակ փրկարարական գործողության ժամանակ օգտագործված բոլոր սարքավորումները, ինչպես նաև այցելել փրկարարական գործողությունը հավերժացնելու նպատակով ստեղծված թանգարանը և նվիրատվություն անել գործողության ժամանակ զոհված թաիլանդցի լողորդ Սաման Կունանի հիշատակին: Հերոսի արձանը դրված է քարանձավի մուտքի մոտ:











