Գեղարքունիքում բախվել են Nissan և «ՍԱԶ 3507» մակնիշի ավտոմեքենաները, Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, կա վիրավոր. Shamshyan.com

14:59 • 30.10.19

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 13:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Խաչատուր Օ.-ի վարած Nissan մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 79-ամյա Գրաֆ Մ.-ի վարած ՍԱԶ 3507 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել, իսկ վարորդ Խաչատուր Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում