Կալիֆոռնիայում անտառային հրդեհները կարող են ուժգնանալ՝ սաստիկ քամիների պատճառով (լուսանկար, տեսանյութ)

14:11 • 30.10.19

Անտառային հրդեհների կործանարար հետևանքների դեմ պայքարող ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգին կարող է սպառնալ հրդեհի նոր ալիք՝ կապված քամու ուժգնացման հետ, գրում է Fox News-ը:

Արդյունքում՝ ավելի մեծ թվով բնակիչներ կզրկվեն էլեկտրաէներգիայից: Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ էլեկտրաէներգիայի անջատումներից արդեն տուժել է 1,5 միլիոն մարդ: Մասնագետները քայլեր են ձեռնարկում հրդեհի տարածումն էլեկտրալարերի երկայնքով կանխելու համար:

Հրշեջներին արդեն հաջողվում է հաղթահարել Լոս Անջելեսի հրդեհը, սակայն այժմ էլ քամու ուժգնացում է սպասվում հարևան Սանտա Անայում:

Իշխանությունները հետևում են եղանակային պայմաններին և կախված իրավիճակից՝ որոշում կկայացնեն տարհանում կազմակերպել, թե ոչ. նշված դեպքում անհրաժեշտ կլինի տարհանել ավելի քան 186 հազար անձի:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, ամերիկյան ազգային գվարդիայի 700 անդամ շտապում է արդեն իսկ հրդեհի վայրում գտնվող 1000 ազգային գվարդիականներին օգնության: Վերջիններս տեղում կլինեն 24 ժամվա ընթացքում:

 

Hand crews work a wildfire-damaged hillside as the Getty fire burns on Mandeville Canyon, Oct. 28, 2019, in Los Angeles. (AP Photo/Marcio Jose Sanchez)

Fire investigators believe a falling tree branch sparked the Getty Fire in Los Angeles this week.