«Մել» ֆիլմի 20 մլն դրամը հատկացվել է մինչև իմ` նախարար դառնալը, բայց իմ նախարար դառնալուց հետո ամենակարևոր սկզբունքներիցս մեկն է՝ ցենզուրա չսահմանել մշակույթի ոլորտում. Արայիկ Հարությունյան

17:57 • 30.10.19

Ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, Հայաստանի հիմնը բազմիցս հնչեցրել է, և մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ գումար հատկացվել է իր պաշտոնավարումից առաջ:

«Եթե մի փոքր լրագրողական հետաքննություն անցկացնեք, կհասկանաք, որ այդ գումարը հատկացվել է մինչև իմ` նախարար դառնալը, բայց իմ նախարար դառնալուց հետո իմ ամենակարևոր սկզբունքներից մեկը եղել է ցենզուրա չսահմանել մշակույթի ոլորտում»,- հայտարարեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունից ստացել է 160.148.800 ՀՀ դրամ դրամաշնորհ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում կինոծրագրերի իրականացման համար։ Այդ դրամաշնորհից 20 մլն դրամ Ազգային կինոկենտրոնը տրամադրել է Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար:
 

 

 

 

 

 

«Մել» ֆիլմի 20 մլն դրամը հատկացվել է մինչև իմ` նախարար դառնալը, բայց իմ նախարար դառնալուց հետո ամենակարևոր սկզբունքներիցս մեկն է՝ ցենզուրա չսահմանել մշակույթի ոլորտում. Արայիկ Հարությունյան