Տավուշում ապօրինի անտառահատման դեպք է բացահայտվել. փայտահատը եղել է անտառապահը (տեսանյութ)

13:34 • 30.10.19

Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի շրջանակում, օրինականությունը ստուգելու նպատակով Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի ղաշ» կոչվող տարածքից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ-469» ավտոմեքենա։

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ մեքենայի 60-ամյա ուղևորը, որ Նոյեմբերյանի անտառտնտեսության Դովեղ անտառպետության անտառապահներից էր, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, ձեռք է բերել իր հսկողության տակ գտնվող պահաբաժնից և տեղափոխում է Նոյեմբերյան քաղաք։

Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր: