ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության, նա ՀՀ-ում չէ. Քննչական կոմիտեի նախագահ

16:20 • 30.10.19

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և նշեց, թե որքանով տեղյակ է, Վիգեն Սարգսյանը ՀՀ-ում չէ:

Հարցին, թե ինչ նորություն կա գործի վերաբերյալ՝ Գրիգորյանը պատասխանեց. 

«Այստեղ նորության խնդիր չկա, կան մի շարք հիմքեր, որոնք վկայում են, որ հանձնաժողովի կողմից բնակարաններ են հատկացվել անձանց, որոնց ավելի ուշ պետք է հատկացվեր, կամ էլ պետք է հատկացվեր հանձնաժողովի քննարկման, այլ ոչ թե միանձնյա որոշման շրջանակում», - ասաց նա:

Գրիգորյանը նաև նշեց, որ Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ:

Իսկ, թե ինչու է գործը դուրս եկել «շրջագայության», Հայկ Գրիգորյանը նշեց, որ ոչ թե դուրս է  եկել, այլ իրենք այդ գործը, քրեական դատավորության համապատասխան հոդվածով առաջնորդվելով, ուղարկել են ՀՔԾ, սակայն դատախազը հսկողական գործառույթների շրջանակում գտել է, որ լրացուցիչ գործողություններ պետք է արվեն և այդ հիմքով ուղարկել  են Քննչական կոմիտե, որից հետո կքննարկվի՝ դարձյալ ՀՔԾ ուղարկել, թե ոչ:

Նշենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Վիգեն Սարգսյանին առնչվող գործը ուղարկվել է ՀՔԾ: