Մուսալեռ գյուղի հուշահամալիրի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք

09:16 • 31.10.19

Հոկտեմբերի 30-ին` ժամը 19:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի հուշահամալիրի մոտակայքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Բախվել են «Opel» (վարորդ՝ Ալբերտ Հ.) և «Opel» (վարորդ Մանվել Զ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները: