Ճապոնիայում հրդեհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հնագույն Սյուրի ամրոցը (տեսանյութ, թարմացված)
06.16
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված հնագույն Սյուրի ամրոցը հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ այրվել է, հայտնել է Ճապոնիայի հանրային հեռուստաընկերությունը: Աղբյուրը նշել է, որ շինության հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 20 հրշեջ ջոկատ:
01.44
Ճապոնիայի Օկինավա շրջանում հրդեհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված հնագույն Սյուրի ամրոցը: Այդ մասին հայտնել է ճապոնական հանրային հեռուստատեսությունը, հաղորդում է Известия-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի տարածման ծավալը չի հստակեցվում, սակայն համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ հրդեհը կլանել է գրեթե ամբողջ շինությունը:
Դեպքի վայրում աշխատում է 10-ից ավելի հրշեջ ջոկատ: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չի հաղորդվում:
Նշվում է, որ Սյուրի ամրոցը կառուցվել է 14-րդ դարում: 2000 թվականին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:









