Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղը կլինի Հայաստանում. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։
Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Նոր-Հաճըն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում հայտնաբերվել է 5 քաղաքացու դի: Ավելի ուշ պարզ է դարձել, որ 5 քաղաքացու մահվան պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքը:
Մահացածներից մեկը 77 տարեկան էր, 4-ը՝ անչափահաս:
Նշենք նաև, որ Armlur.am-ի տեղեկություններով՝ անչափահասների հայրը բնակվում է Ուկրաինայում: Նա, տեղեկանալով ողբերգության մասին, փորձել էր վերադառնալ Հայաստան, սակայն չէր լրացրել միգրացիոն փաստաթուղթը և ձերբակալվել էր:









