Պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի 100–րդ հոբելյանի առիթով լույս է տեսել նրա «Հուշեր ու մտորումներ» գիրքը (տեսանյութ)

17:33 • 18.11.19

Պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի 100–րդ հոբելյանի առիթով լույս է տեսել նրա «Հուշեր ու մտորումներ» գիրքը: Շնորհանդեսին ներկա էին գործչի ընկերները, գործընկերները, հարազատները, ներկա էր նաեւ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:       

Ներկաները նշում են, որ «Հուշեր և մտորումներ» աշխատությունը ակտուալ և անհրաժեշտ դասագիրք է այժմյան քաղաքական գործիչների համար։ Ալեքսան Կիրակոսյանը կանխատեսում էր քաղաքական իրադարձություններ, որոնք այսօր արդեն իրականություն են։

Իր հուշագրությունների մատյանում Ալեքսան Կիրակոսյանը խոստովանում է՝ ամեն սերունդ իր անցած ճանապարհով է հաստատում կյանքի մեծ խորհուրդը։ «Ես հավակնություն չունեմ որևէ կերպ առանձնացնել կամ կարեւորել  իմ սերնդի անցած ուղին․․․»,– գրում է Ալեքսան Կիրակոսյանը։

Մանրամասները դիտեք տեսանյութում։