Արգենտինայում աղջիկը ձևացրել է, թե հղի է` «փորում» 4 կգ թմրանյութ տեղափոխելու նպատակով (լուսանկար)
Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը Twitter-ում «հզոր» երևակայությամբ մաքսանենգների լուսանկար է հրապարակել: Պետական պաշտոնյայի խոսքով` զույգը փորձել է մի քանի կիլոգրամ թմրանյութ տեղափոխել, որի մեծ մասը թաքնված է եղել կնոջ «որովայնում»:
Օսլայի մածուկի միջոցով զույգը «գնդակ» է պատրաստել, որում տեղավորել է 4,1 կգ մարիխուանայով 15 փաթեթ: Զույգին կանգնեցրել են Չիլիի հետ արգենտինական սահմանին: Մաքսանենգները մտադիր են եղել Պատագոնիայով Մենդոսա քաղաքից թմրանյութերը տեղափոխել Բոլիվիա:
Սակայն ստուգման ընթացքում մաքսային ծառայողները մարիխուանայի երկու փաթեթը հայտնաբերել են աղջկա ընկերոջ մոտ: Ավելի ուշ որոշում է կայացվել նաև ստուգել «ապագա մայրիկին»: Մաքսանենգները ձերբակալվել են, հետաքննության շահերից ելնելով նրանց անուններն ու տարիքը չի բացահայտվել:










