Ավստրալիայում ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել (տեսանյութեր)
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում հավի ձվի մեծությամբ կարկուտ է տեղացել` կոտրելով մեքենաների, տների և ձեռնարկությունների պատուհանները, հաղորդում է 7News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` «հսկայական չափի կարկուտի և կործանիչ քամու» մասին զգուշացումներ են եղել Գրիմփի քաղաքից մինչև Բրիսբենի հարավային հատվածի բնակիչների համար:
Նման երևույթի են առերեսվել նաև Քուինսլենդի հարավում գտնվող Սանշայն-Քոստ շրջանի բնակիչները: Միևնույն ժամանակ վայրկյանում 16 մ ուժգնությամբ քամիներ են եղել նաև նահանգի այլ շրջաններում:
Հաղորդվում է նաև, որ ուժեղ քամու հետևանքով առանց էլեկտրականության է մնացել երկրի հարավ-արևելյան մասի ավելի քան 20 000 տուն:
A hail storm has just hit Tamborine. Golf ball sized hail and not much rain. @7NewsBrisbane @sunriseon7 pic.twitter.com/958yVEK4ud
— Bianca Stone (@Bianca_Stone) November 17, 2019
A hail storm has just hit Tamborine. Golf ball sized hail and not much rain. @7NewsBrisbane @sunriseon7 pic.twitter.com/958yVEK4ud
— Bianca Stone (@Bianca_Stone) November 17, 2019
Large hail has fallen on parts on the Sunshine Coast as severe storms swept through. This was at #MooloolahValley this afternoon. pic.twitter.com/Wl6evCifX0
— 9 News Sunshine Coast (@9NewsSunCoast) November 17, 2019









