Կիմ Չեն Ընն ակնարկել է պատերազմի նախապատրաստվելու կարևորության մասին

11:00 • 18.11.19

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ղեկավարել է երկրի ռազմաօդային ուժերի վարժանքները և ակնարկել, որ պատերազմի պատրաստվեն, գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Կենտրոնական հեռագրային գործակալությանը։

Երկրի ռազմաօդային ուժերի վարժանքների ընթացքում Կիմ Չեն Ընը հիշեցրել է երկրի՝ ռազմական գործողությունների պատրաստվելու կարևորության մասին և նշել, որ վարժանքները պետք է անցկացվեն առանց նախազգուշացնելու։

«Դրանք (վարժանքները) հնարավորություն են տալիս բարելավելու Կորեական ազգային բանակի մարտական պատրաստականությունը»,- նշել է ԿԺԴՀ առաջնորդը։

Հոկտեմբերի վերջին Հյուսիսային Կորեան երկու հրթիռ էր արձակել Կորեական թերակղզու և Ճապոնիայի միջև ընկած ջրային տարածքում։

Ավելի վաղ ԿԺԴՀ Ազգային ժողովի նախագահ Պակ Տհե Սոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան իրենց գործողություններով նյարդայնացնում են Փհենյանին։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան խաղաղության օրակարգի կողմնակից է և փորձում է վերջ դնել Կորեական թերակղզում պատերազմի սպառնալիքներին։