«Ոչ մի երկիր միջազգային իրավունքից վեր չէ». Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ի կողմից իսրայելական բնակավայրերի ճանաչման մասին

12:40 • 19.11.19

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի կառուցման ճանաչմանը:

«Ոչ մի երկիր ավելի բարձր չէ, քան միջազգային իրավունքը: Ես այս հայտարարությունն անում եմ, քանի որ այդ որոշումը միջազգային իրավունքի տեսակետից ոչ մի իրավական ուժ չունի»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայում է ԱՄՆ-ի դիրքորոշումը Պաղեստինի տարածքում իսրայելական բնակավայրերի օրինականության վերաբերյալ և այլևս չի համարում, որ դրանց գոյությունը հակասում է միջազգային իրավունքին:

Պոմպեոյի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նշել, որ վերջինս «շտկել է պատմական անարդարությունը»: