Ռուսաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների մեղավորների ցանկում տեղ են գտել նաև հայկական անուններ

12:18 • 20.11.19

Ռուսական «АльфаСтрахование» ապահովագրական ընկերության վերլուծաբաններն ուսումնասիրել են իրենց հաճախորդների ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը՝ նշելով այն մարդկանց անունները, որոնք առավել հաճախ են մեղավոր լինում Ռուսաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների համար, գրում է «ՌուսԱրմԻնֆո»-ն:

Պատահարների մեղավորների անվանացանկում եղել են նաև հայկական անուններ:

«Ամենից հաճախ հանդիպող անուններ, որոնք եղել են դժբախտ պատահարների մեղավորներ. Դանիիլ (այդ անունով ապահովագրված անձանց 17,7%-ը վթարի պատճառ է դարձել), Դավիթ (15,4%), Կարեն (15,2%), Արմեն (15%) և Նիկիտա (12,9%)»,- հայտնել է ընկերության մամուլի հաղորդագրությունը:

Կանանց շրջանում ամենից շատ դժբախտ պատահարների մեղավոր են լինում սույն անուններով վարորդները՝ Կարինա (13%), Անջելինա (12,8%), Վալերյա (12,1%), Դարյա (11,5%) և Քրիստինա (11,4%):