Լուկաշենկոն հպարտացել է, թե ինչպես է ԱՄԷ-ում առավոտյան ժամերի մինչև 15 կմ վազել (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չորեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Ազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական հավաքի ժամանակ պատմել է, թե ինչպես է Արաբական Միացյալ Էմիրություններում առավոտյան 15 կմ վազել, հաղորդում է BELTA բելառուսական գործակալությունը:
Լուկաշենկոյի խոսքով` Արաբական Միացյալ Էմիրություններում եղած ժամանակահատվածում նա ակտիվ մարզվել է:
«Սկսեցինք վազել: Այս տարիքիս առավոտյան վազել եմ 15 կմ: Շունչս կտրվում էր, սարսափելի շոգ էր: Վազում ու մտածում էի (բելառուս մարզիկների մասին - խմբ.), թե ինչպես են այնտեղ` Դոհայում (Քաթարում անցկացվող թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություն-խմբ.): Ամբողջ շաբաթվա ընթացքում առավոտյան երկու ժամ պարապմունք, երեկոյան մարզում`արդեն լիովին ուրիշ մարզաձև և վերջում շոգեբաղնիք: Մտածում էի` կդիմանա՞մ, թե՞ ոչ: Ճիշտ է` գրել էին, թե մահանում եմ այնտեղ: Հասկացա, որ իսկական մարզիկն այդ պայմաններում էլ պետք է վազի և արդյունքներ գրանցի»,- ասել է 65-ամյա Լուկաշենկոն:









