ՀՀ Ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարարի հետ

13:21 • 20.11.19

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարարությունում հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր:

Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության  հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: