Հունաստանում հանգած հրաբխի վայր այցելած զբոսաշրջիկը լուրջ այրվածքներ է ստացել (լուսանկարներ)

12:38 • 20.11.19

Էգեյան ծովի մոտ գտնվող Նիսիրոս կղզում վաղուց հանգած հրաբխի վայր այցելելած բրիտնացի զբոսաշրջիկն առաջին և երկրորդ կարգի այրվածքներ է ստացել, գրում է The Sun-ը։

22-ամյա Թոմաս Գրանդոնն ընկերուհու՝ Շարլոտայի հետ Հունաստան է այցելել: Այստեղ զույգը որոշել է այցելել նաև Նիսիրոս կղզի՝ 1888-ից ի վեր հանգած համանուն հրաբուխը տեսնելու։

Զբոսանքի ժամանակ Թոմասը պարզապես ոտքը դրել է գետնին, որտեղից տաք գոլորշի է բարձրացել: Գոլորշու ջերմաստիճանը հասնում էր Ցելսիուսի սանդղակով 165 աստիճանի, ինչի հետևանքով բրիտանացին ոտնաթաթից մինչև ծնկի հատվածը լուրջ այրվածքներ է ստացել։ Զբոսաշրջիկը հիշում է, թե ինչպես էր ցավից ճչում։

Վերքերի ապաքինման համար Գրանդոնին 5-օրյա հատուկ բուժում է անհրաժեշտ եղել։ Կղզի այցելող զբոսաշրջիկներին Թոմասը կոչ է արել չափազանց զգույշ լինել: Նրա խոսքով՝ հրաբխի տարածքում նախագուշացնող որևէ ցուցանակ չի եղել։

 A British holiday put his foot through a crust of rock and burned it badly in lava

 Thomas needed five days of specialist treatment for first and second degree burns

 The 22-year-old recalls 'screaming out in pain' after the incident