ԱՄՆ-ում 75-ամյա տղամարդը կնոջը վիճակախաղի տոմս է նվիրել, որով 50 000 դոլար են շահել

17:18 • 20.11.19

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Մոնտգոմերի շրջանի բնակիչը որոշել է կնոջը նվեր անել և 20 դոլար արժողությամբ վիճակախաղի տոմս է նվիրել, գրում է UPI պորտալը:

75-ամյա ամերիկացին, որը խնդրել է չնշել իր անունը, պատմել է, որ իր կինը ժամանակավորապես չի կարող տնից դուրս գալ: Այդ պատճառով վերջինիս ուրախացնելու նպատակով որոշել է վիճակախաղի տոմս նվիրել:

Կինն անմիջապես ստուգել է վիճակախաղի արդյունքները, և պարզվել է, որ ամուսինները 50 000 դոլար են շահել:

Տղամարդը խոստովանել է, որ նման բանի չէր սպասում: Ամուսինների խոսքերով` գումարի մի մասը կօգտագործվի վարկերի մարման, իսկ մյուս մասը՝ ապագայի խնայողության համար: