Անաստասիա Զավորոտնյուկի 1-ամյա դստերն առաջին անգամ պալատ են թողել

16:09 • 20.11.19

Ռուս հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մտերիմները նախընտրում են դերասանուհու հիվանդության մասին տեղեկություններ չտարածել, սակայն այժմ լուրեր են շրջանառվում, որ աստղի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Զավորոտնյուկի ամուսնու` Պյոտր Չերնիշովի ընկերոջ խոսքով` Անաստասիան այժմ գտնվում է վերականգնողական կենտրոնում և իրեն ավելի լավ է զգում:

Բժիշկներն անգամ թույլ են տվել աստղի մեկ տարեկան դստերը տեսակցել մորը: Փոքրիկը մորը տեսնելուն պես ձեռքը մեկնել է դեպի նա: 

Նշվում է, որ եթե նախկինում դերասանուհին անկողնային հիվանդ էր, ապա այժմ նորմալ քայլում, լսում և խոսում է: Ինչպես նաև հիվանդության ընթացքում «Իմ հրաշալի դայակ»-ի աստղը քաշ է հավաքել:

«Եթե նախկինում գլխացավերը չէին թողնում քնել, ապա այժմ այդ ամենը կարգավորվել է: Ցավերը չեն անհանգստացնում: Տեսողությունը նույնպես բարելավվել է: Բժիշկներն ասում են, որ ուռուցքը բարեհաջող հեռացրել են` առանց առողջ բջիջները վնասելու»,- նշել է Չերնիշովի ընկերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին դերասանուհին ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Այնուհետ տեղեկություն էր տարածվել, որ Անաստասիան գլխուղեղի ուռուցք ունի: Ավելի ուշ դերասանուհու բարեկամները հերքել էին աստղի՝ կոմայի մեջ գտնվելու լուրերը:

 

Фото © Instagram/a_zavorotnyuk