Հրդեհ Արմավիրի մարզում. այրվել է տան տանիք

09:39 • 21.11.19

Նոյեմբերի 20-ին, ժամը 19:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի Թորոմոնյան փողոցի տներից մեկի տանիքում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:33-ին, մարվել՝ 20:16-ին: Տուժածներ չկան:

Այրվել է Զվարթնոց գյուղի Թորոմոնյան փողոցում գտնվող տան տանիքը (70 քմ)՝ մասամբ: