ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Ղազախստանում գործունեություն ծավալելու համար. Ավետ Ադոնց
Կառավարությունն այսօր ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
Ըստ նախագծի՝ քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք կունենան մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը նշեց, որ համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների ու համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի Ղազախստանում գործունեություն ծավալելու համար:









