Իտալիայում ճայթռուկների գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կա 4 զոհ

02:38 • 21.11.19

Իտալիայի Սիցիլիա կղզու Մեսսինա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել ճայթռուկների գործարանում: 4 մարդ մահացել է, ևս երկուսը որոնվում է: Այս մասին հայտնում է Korrespondent-ը` հղում անելով ANSA-ին:

Նշվում է, որ զոհերի թվում է գործարանի սեփականատիրոջ 71-ամյա կինը: Կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ: Փրկարարները հանգցրել են կրակն ու կորածներին փնտրում են փլատակների տակ:

Նախնական տվյալներով` պայթյունի պատճառ է հանդիսացել եռակցման սարքի օգտագործումը, որի օգնությամբ աշխատողները փորձել են երկաթյա դռներ տեղադրել: