Լոս Անջելեսում օդ բարձրացած ինքնաթիռի շարժիչը սկսել է այրվել՝ սարսափեցնելով ուղևորներին (տեսանյութեր)
Philippine Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի շարժիչը թռիչքի մեկնարկից հետո այրվել է, ինչի պատճառով օդանավը ստիպված է եղել վերադառնալ Լոս Անջելեսի օդանավակայան, հաղորդում է EURONEWS լրատվական կայքը:
113 չվերթի ուղղությունը դեպի Մանիլա էր, օդանավում 347 ուղևոր է գտնվել: Այն թռել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից նոյեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 11:00-ին:
Ուղևորներից մեկի խոսքով՝ թռիչքից հետո սրահում չորս ուժեղ հարվածի ձայն է լսվել, «աջ շարժիչը պայթել է և կրակով պատվել», որի պատճառով որոշ ուղևորներ սկսել են գոռգոռալ:
Թռիչքից մոտավորապես մեկ ժամ անց օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում: Ուղևորներն այլ ինքնաթիռ են նստել:
Ըստ օդանավակայանի ներկայացուցչի՝ շարժիչն այրվել է մեխանիկական անսարքության պատճառով:
Դեպքը տեսանելի է եղել երկրից: Լոս Անջելեսի բնակիչները տեսանյութեր են նկարել, որի կադրերում երևում է` ինչպես են թռչող ինքնաթիռի շարժիչից կրակի լեզվակներ դուրս ցայտում:
EMERGENCY LANDING: Flames shoot out of a plane’s engine that just took off from LAX. Hear from terrified passengers tonight on @ABCWorldNews #LAX #Plane #Emergencylanding pic.twitter.com/wMKLttLkQB
— Will Carr (@WillCarr) November 21, 2019
Is a plane suppose to spew flames? #airplane #lax @AmericanAir @flyLAXairport pic.twitter.com/62sqcnsW8M
— Big Red (@andrewblakeames) November 21, 2019









