Ադանայում 46 անձ է բերման ենթարկվել՝ Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը քննադատելու համար
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում անցկացված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ միջազգային հանրության քննադատություններին զուգահեռ՝ բազմաթիվ քննադատություններ են հնչել նաև Թուրքիայի քաղաքացիների կողմից: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:
Սոցիալական ցանցերում ռազմական գործողությունը քննադատելու համար Ադանայում բերման է ենթարկվել 46 քաղաքացի:
Ադանայի նահանգային ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ քաղաքացիներին բերման են ենթարկել «սև քարոզչության և ատելություն տարածելու» հոդվածի հիման վրա:









