Իմ համակարգիչը և դրանում պարունակվող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները շարունակում են մնալ իմ տիրապետության տակ. Հովհաննես Չամսարյան
Փաստաբան Հովհաննես Չամսարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հատնելով բոլոր այն փաստաբաններին, ովքեր իրենց ժամանակը տրամադրեցին այսօր տեղի ունեցածը կանխելու համար:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի մամուլ ծառայությունից հայտնել էին, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ: Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ միասին փաստաբանի գրասենյակում էին և չեն թույլատրում համակարգիչների առգրավումը:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ համակարգիչը և դրանում պարունակող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները շարունակում են մնալ իմ տիրապետության տակ: Շնորհակալություն եմ հայտնում իմ փաստաբաններ Լուսինե Սահակյանին, Երվանդ Վարոսյանին, Արամազդ Կիվիրյան Գավրազին:
Շնորհակալություն նաև Արա Զոհրաբյանին և բոլոր այն փաստաբաններին, ովքեր իրենց ժամանակը տրամադրեցին այդ ապօրինությունը կանխելու համար»:









