Կանադայում ճանապարհի եզրին հայտնաբերել են կատվի ձագերին ցրտից պաշտպանող շան
Կանադայում ճանապարհի եզրին ապրող թափառական շան են հայտնաբերել, որը կատվի 5 ձագերի էր խնամում:
Ինչպես ներկայացնում է Fox News-ը, շանը, որին տվել են «Անդորր» (Serenity) անունը, գտել են փոքրիկ կատուներին ցրտից պաշտպանելիս: Կենդանիներին նկատել են երկու շաբաթ առաջ Օնտարիոյում: Նրանք այժմ կենդանիների ապաստարանում են:
Սոցցանցերում լուսանկարների հրապարակումից հետո բազմաթիվ մարդիկ են դիմել կենտրոնին՝ ցանկանալով տուն տանել 2-ամյա շանը, իսկ կատուները դեռ շատ փոքր են և հատուկ բնակմիջավայրում են տեղավորվել: Որոշ ժամանակ անց նրանց ևս հնարավոր կլինի որդեգրել:










