Լյուքսեմբուրգում սուրբծննդյան տոնավաճառում սառցե քանդակը կոտրվել է և ընկել 2-ամյա երեխայի վրա, երեխան մահացել է
Լյուքսեմբուրգում սուրբծննդյան տոնավաճառում սառցե քանդակը կոտրվել է և ընկել երկու տարեկան երեխայի վրա, հայտնում է Fox News գործակալությունը:
Դեպքը տեղի ունեցել նոյեմբերի 24-ին` կիրակի, Գիյոմ II-ի հրապարակում:
Նշվում է, որ սառցե քանդակը մասերի է բաժանվել, և մասերից մեկը, ընկնելով երեխայի վրա, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել:
Տարվում է հետաքննություն:
Դժբախտ պատահարի զոհ դարձած երեխայի ընտանիքին իր ցավակցությունն է հայտնել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելը:









