Սեբաստիայի հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կվերածվի թանգարանի

11:02 • 26.11.19

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (Սեբաստիա) գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվում է: Այս մասին տեղեկացնում է buyuksivas.com կայքը:

Եկեղեցին վերանորոգվում է Թուրքիայի մշակութային ժառանգության ու թանգարանների տնօրինության կողմից: Վերանորոգումից հետո այն հանձնվելու է Գյուրունի քաղաքապետարանին և դառնալու է թանգարան:

Գյուրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է, և աշխատանքների ավարտից հետո ծրագրվում է այնտեղ անցկացնել քաղաքի գլխավոր մշակութային միջոցառումները:

Վերանորոգման աշխատանքների համար տրամադրվել է 3 միլիոն 984 հազար թուրքական լիրա (շուրջ 700 000 դոլար):