Թուրքիան փրկարարներ և բժիշկներ է ուղարկել երկրաշարժի հետևանքով տուժած Ալբանիա

14:11 • 26.11.19

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետներին արձագանքման գործակալությունը փրկարարներ, բժիշկներ և սարքավորումներ է ուղարկել Ալբանիա՝ երկրաշարժից տուժած վայրեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: 

«Երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Ալբանիա է ուղարկվում փրկարարների և բժիշկների խումբ, ինքնաթիռ և երեք տրանսպորտային միջոց»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երեքշաբթի հայտնել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի մոտակայքում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի մասին: Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժին հաջորդել են 5 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հետցնցումներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը` երկրաշարժի հետևանքով մահացել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր շենքեր: 

Այսօր առավոտյան Ալբանիայի նախագահ Իլիր Մեթան նշել է, որ իրավիճակը ողբերգական է, և հայտնել է, որ ջանքեր չեն խնայում մարդկանց փլատակների տակից դուրս բերելու համար:

 

A close-up view of part of a ruined building in Thumane where only a door and some brickwork are left standingEmergency workers climb up a pile of rubble as they search for survivors and begin to clean up the earthquake damage