Ուկրաինայում վարորդն ու տոմսավաճառուհին «հարսանիք են արել» տրոլեյբուսում (լուսանկարներ)

10:40 • 26.11.19

Ուկրաինացի հարսն ու փեսան, որոնք երկուսն էլ աշխատում են տրոլեյբուսում, որոշել են հարսանիքը նշել «աշխատավայրում»:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, Դարյան և Մաքսիմը ծանոթացել են կես տարի առաջ տրոլեյբուսի կայարանում: Մաքսիմը տրանսպորտային միջոցի վարարդն էր և մի քանի հանդիպումից հետո աղջկան առաջարկել է միասին աշխատել, որպեսզի «չբաժանվեն և ոչ մի րոպե»:

Այն բանից հետո, երբ վարորդը հենց տրոլեյբուսում առաջարկություն էր արել տոմսավաճառուհուն բարձրախոսի միջոցով՝ սրահ մտնելով ծաղկեփունջը ձեռքին, զույգը սկսել էր պատրաստվել հարսանիքին: Խարկովում բնակվող հարսն ու փեսան որոշել են հարսանիք անել այդ նույն տրոլեյբուսում:

Հարսանացուն անգամ հարսանեկան զգեստն է ընկրել տրոլեյբուսի գույներին համապատասխան՝ կապույտ-սպիտակ երանգներով: