Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի (լուսանկարներ)

10:30 • 27.11.19

Ալբանիայում լույս երեքշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքվ զոհերի թիվը հասել է 22-ի, հայտնում է Albanian Daily News հրատարակությունը:

Ըստ վերջին տեղեկությունների` փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 44 մարդու: Նշվել է, որ փրկարարական գործողությունները շարունակվում են Դուրրես և Տուման քաղաքներում:

Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Հունաստանը, Մոնտենեգրոն Ալբանիա են ուղարկել փրկարարներ, բժիշկներ, հրշեջ խմբեր և տեխնիկա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեքշբթի՝ երևանյան ժամանակով ժամը 6:54-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա: Շրջակա քաղաքները նույնպես խիստ տուժել են: Կան տասնյակ վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր շենքեր:

Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժին հաջորդել են 5 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հետցնցումներ: