Սամվել Ալեքսանյանին պատկանող կազմակերպությունը նվիրատվություն արել է, ինչը քաղաքապետի տրամադրած տեղեկությունը դարձնում է ոչ իրական. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

22:30 • 28.11.19

Այսօր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նաև «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարանին 3 հատ բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» նվիրելու փաստին:

«Հաստատվում է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող կազմակերպությունը նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մեքենա, որը քաղաքապետարանի մամլո խոսնակի և քաղաքապետի տրամադրած տեղեկությունը դարձնում է ոչ իրական»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Բոլոր այն դիտարկումները, որոնք արվեցին այդ օրվա ավագանու նիստին, և դրան հաջորդած՝ մեր կողմից և լրագրողների կողմից հնչեցրած հարցադրումները քաղաքապետը հերքել էր:

«Քաղաքապետը հերքել էր, որ Սամվել Ալեքսանյանը և իր հետ փոխկապակցված որևէ անձ նվիրատվություն էր արել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որից պարզ է դարձել, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրատվություն է արել քաղաքապետին:

Մանրամասները՝ տեսանյութում: