Լոնդոնում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, վիրավորներից երկուսը մահացել են (տեսանյութ)

22:52 • 29.11.19

 Լոնդոնյան կամրջի հարևանությամբ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Բերման է ենթարկվել տղամարդ: Ինչպես հասկանում ենք, մի քանի մարդ վիրավորվել է»,-ասված է լոնդոնյան ոստիկանության տարածած հայտարարությունում:

Տվյալների համաձայն տուժածները հինգն են:

Սկզբում հայտարարվել էր Լոնդոնյան կամրջի վրա դանակով զինված անձի ուղղությամբ ոստիկանության կողմից կրակ բացելու մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ բռնել է հարձակում գործած անձին:

Ականատեսները սոցիալական կայքերում տեսանյութ են տարածել, որում մի քանի մարդիկ կռվում են գետնին ընկած անձնավորության հետ: Ավելի ուշ ժամանել է զինված ոստիկանությունը, բաժանել է նրանց և զգուշացումից հետո կրակել հարձակում գործած անձի ուղղությամբ:

«Այս պահին Լոնդոնի կամրջի վրա կատարված իրադարձությունների հանգամանքները դեռ պարզ չեն: Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներից ելնելով, մենք այս դեպքին մոտենում ենք որպես ահաբեկչության հետ կապ ունեցող պատահար»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լոնդոնյան կամրջի վրա կատարված հարձակման հետևանքով վիրավորում ստացած մարդկանցից երկուսը մահացել են: 

 

 
 
 
View this post on Instagram

A Stabbing happen in London bridge not a shooting according to the @metpolice_uk #london #londonbridge #londonstabbing

A post shared by London Crime LDN (@london_crimeldn) on